Lars Laj

LARS LAJ® | Մոտ բնությանը- 6 քայլ Էկո խաղահրապարակների համար

Menu

Lars Laj

LARS LAJ® | Մոտ բնությանը- 6 քայլ Էկո խաղահրապարակների համար

Մոտ բնությանը- 6 քայլ Էկո խաղահրապարակների համար

Երկիրը մեր պաշտպանության և հարգանքի կարիքն ունի հիմա առավել , քան երբևէ։ Լարս Լաջում մենք հոգում ենք մեր մոլորակի ԱՊԱԳԱՅԻ մասին, քանի որ մեր գերակայությունը երեխաների ներկան և ապագան է։

Close to Nature - Lars Laj 6 steps for eco playgrounds

Ինչպիսի՞ն պետք է լինի ապագայի խաղահրապարակը 


Lars Laj-ի դիզայներները պատրաստել են 6 քայլից բաղկացած ուղեցույց, թե ինչպես ստեղծել ապագայի խաղահրապարակ՝ բնական և էկոլոգիապես մաքուր վայր, որը երեխաներին կմոտեցնի բնությանը: Եկեք ստուգենք, թե որ էական չափանիշներին պետք է համապատասխանի խաղահրապարակը ԷԿՈ ԸՆԿԵՐԱԿԱՆ լինելու համար:

 

6 քայլ Էկո խաղահրապարակի համար




ՔԱՅԼ 1 էկո խաղահրապարակի համար. Բնապահպանական կրթություն

Կրթությունը աշխարհը փոխելու բանալին է: Վերամշակում, պերմակուլտուրա, զրոյական թափոններ… - այս բոլոր գաղափարները դեռ նորություն են մեզ համար՝ մեծահասակներիս համար: Մենք կամաց-կամաց փոխում ենք մեր վատ սովորությունները։ Եթե մենք խրախուսենք մեր երեխաներին ուշադիր հետևել այս ջանքերին, սովորել շրջակա միջավայրի մասին և զարգացնել հարգանքն ու հոգատարությունը բնության նկատմամբ, ապա այն, ինչ դեռ այդքան դժվար է մեզ համար, նրանց համար հեշտ և բնական կլինի։ 


Երեխաների շրջակա միջավայրի գիտելիքները զարգացնելու համար խաղահրապարակի սարքավորումների մեր առաջարկը.

  • Բանջարեղենի այգի: ուշադիր հետևել արմատներին, ինչպես են աճում բույսերը և ինչ է տեղի ունենում մակերեսի տակ:
  • Բույսեր: . սովորել, թե ինչպես աճեցնել մեր սեփական բանջարեղենը, մրգերը, խոտաբույսերը և ծաղիկները:
  • Թռչուններ: դիտել տեղական թռչունների վարքագիծը, կերակրել նրանց ձմռանը և ծանոթանալ նրանց ձայներին և սովորություններին: 
  • Խոշորացույց: ավելի մոտ տեսանկյունից հասկանալու համար ինչպիսին են ծաղիկները, մրգերը կամ տերևները
  • Աղբամաններ: Թափոնների վերամշակման առաջին քայլերն անելու համար։


Մեր խորհուրդը

Որպեսզի ձեր խաղահրապարակն էլ ավելի նման լինի փոքրիկ էկո-դպրոցի, կարող եք ավելացնել գրատախտակ, աթոռակներով փայտե աթոռ և արևապաշտպան: Այժմ ձեր բացօթյա էկո-դպրոցը պատրաստ է։






ՔԱՅԼ 2 Էկո խաղահրապարակի համար. Բնական նյութեր

Էկոլոգիապես մաքուր խաղահրապարակները պետք է ներառեն էկոլոգիական նյութերից պատրաստված խաղային սարքավորումներ: Մեր արտադրանքը արտադրելիս մենք հիմնականում օգտագործում ենք բնական փայտ, ինչպես նաև վերամշակված նյութեր: Օրինակ, ռետինե անվադողերին տրվում է երկրորդ կյանք և դառնում խոչընդոտների դասընթացի մաս

Փայտը, որը մենք օգտագործում ենք, չափազանց դիմացկուն է և ամուր, հաճելի է դիպչել, հեշտ է պահպանել, վերանորոգել: Մենք փայտ ստանում ենք այն անտառներից, որոնք համապատասխանում են բնապահպանական և սոցիալական ամենաբարձր չափանիշներին:



Մեր խորհուրդը

Էկոլոգիապես մաքուր խաղահրապարակների համար լավագույն ընտրությունը ռոբինիայի բնական փայտից պատրաստված խաղային սարքավորումներն են: Ռոբինիա փայտը բնորոշ հատկանիշ է Լարս Լայի խաղահրապարակներում Nature, Dreamworld և Modern Nature արտադրանքի գծերի համար:





ՔԱՅԼ 3 Էկո խաղահրապարակի համար. բնական անվտանգ մակերես

Մենք խորհուրդ ենք տալիս տեղադրել էկո խաղադաշտեր բնական, անվտանգ մակերեսներով, ինչպիսիք են ավազը կամ խոտը.


1. Ավազ

  • Սա ոչ միայն բնական ․ այլև չափազանց անվտանգ մակերես է։ Գիտեի՞ք, որ ավազի վրա մենք կարող ենք տեղադրել նույնիսկ շատ բարձր խաղային սարքավորումներ։ Դրանց բարձրությունը կարող է գերազանցել 1 մ-ը։
  • Անվտանգության այսպիսի մակերեսը համեմատաբար մատչելի է և հեշտ է պահպանել:
  • Բացի ստանդարտ ավազե խաղահարթակներից, մենք առաջարկում ենք շրջանակներ, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ձև ունեցող ավազե խաղահարթակ ստեղծել։

 

 


  Մեր խորհուրդը

Երեխաները սիրում են խաղալ ավազով, ուստի ավազե անվտանգ մակերեսը կարող է ծառայել որպես մեծ ավազե խաղահարթակ։ 




2. Խոտ

Եթե խաղադաշտի բարձրությունը չի գերազանցում 1 մ-ը, ապա այն կարող է տեղադրվել անմիջապես խոտածածկի վրա! Մեր առաջարկով դուք կարող եք գտնել ավելի քան 130 նման ապրանքներ. հրթիռներ, սողանքներ, սլայդներ, փայտե խաղատները և շատ այլ ապրանքներ - ստուգեք ինքներդ!  

Խոտը ճիշտ լուծում է, ինչպես երեխաների, այնպես էլ շրջակա միջավայրի համար։

  • Խոտը նվազեցնում է շոգը և պահպանում է հողի խոնավությունը։ Ահա թե ինչու է հաճելի շոգ և չոր եղանակին փոքրիկներին քայլել խոտի վրա։
  • Խոտը միջատների եւ փոքր կենդանիների էկոհամակարգ է։
  • Խոտը թթվածին է արտանետում․

 

 


  Մեր խորհուրդը

 Եթե խաղահրապարակի մոտ ունեք ազատ տարածք, կարող եք տեղադրել աթոռներ, սեղաններ, խարույկի շուրջ դրվող նստարաններ որպեսզի բոլորը կարողանան հանգստանալ և վայելել։






STEP 4 էկո խաղադաշտի համար. բազմազան լանդշաֆտներ

Բնական բլուրները հրաշալի վայրեր են երեխաների համար մագլցելու, գլորվելու, վազելու և սահելու համար: Եկեք օգտագործենք լանդշաֆտի բնական ներուժը և ստեղծենք յուրահատուկ խաղահրապարակ! Մեր դիզայներները կարող են օգնել ձեզ և խորհուրդ տալ, թե խաղադաշտի որ առարկաները պետք է տեղադրել միայն հարթ մակերեսի վրա և որոնք են պատրաստված բնական բլուրների համար:  


 Մեր խորհուրդը

Մենք առաջարկում ենք առնվազն 30 հատուկ խաղային միավորներ, որոնք կարելի է տեղադրել բլուրների վրա- ստուգեք, օրինակ , Hekla! Մեր դիզայներները կարող են նաև ստեղծել հատուկ խաղահրապարակի նախագիծ, որը կբավարարի Ձեր ցանկություններն ու պահանջները:





Քայլ 5 Բույսեր

Էկո խաղահրապարակի դեպքում չենք կարող մոռանալ բուսականության մասին, սական բույսերի տեսակները պետք է լինեն հատուկ ընտրված։

  • տարածվող պսակներով ծառերը (chestnut, hawthorn, rowan, oak կամ maple) կապահովեն պաշտպանություն արևից և թեթև անձրևից,
  • խիտ թփերը (spiraea, cypress կամ dogwood) կատարյալ կլինեն բնական ցանկապատի դերում, որը կբաժանի և կպաշտպանի խաղադաշտը քաղաքային աղմուկից, ինչպես նաև կդառնա թռչունների համար բարեկամական բույն,
  • plants which stimulate the senses are also good choices: the best are the fragrant (violets, lilacs, thyme or jasmine), colourful (physalis, dogwood, rowan or plane tree) flowers with different textures (heliotrope with rough leaves or pine with soft needles),
  • we cannot forget about the insects pollinating of the flowers: plants such as dandelion, thyme, cornflower, phlox, raspberry or bird cherry will attract bees and butterflies to the playground.

 

ԶԳՈՒՅՇ ԵՂԻՐ!!!

Խաղահրապարակում չպետք է տնկվեն թունավոր բույսերի տեսակներ, ինչպես նաև այն բույսերը, որոնք ունեն փշեր կամ սուր ու փխրուն ճյուղեր։


 ՄԵՐ ԽՈՐՀՈՒՐԴԸ

Ծաղիկները և բանջարեղենները կարելի է հեշտությամբ տնկել փայտյա ամաններում։ Թափոններից խուսափելու համար բույսերի ամանները ստեղծվում են Լարս Լաջ խաղահրապարակների արտադրությունից մնացած փայտերով։ Ոչնիչ չի թափվում։







Քայլ 6 էկո խաղադաշտի համար. Ավազով և ջրով խաղ

Ավազով և ջրով խաղերը ցանկացած խաղահրապարակի անբաժան մասն են կազմում։ Ավավզի և ջրի հետ խաղալը, ոչ միայն հաճույք է երեխաների համար, հատկապես ամենափոքրերի, այլ նաև օգտակար է զգայական ինտեգրումը զարգացնելու, նոր ընկերներ ձեռք բերելու, երևակայությունը զարգացնելու համար։ Ավազով և ջրով խաղալու համար մենք առաջարկում ենք ավանդական ավազե խաղահարթակներ կամ ամբողջական ավազե հավաքածու։


Մեր խորհուրդը

Մեննք խորհուրդ ենք տալիս ավազե խաղահարթակներ կամ փայտե հավաքածուներ լվացարանով կամ մետաղական դույլերով։ Անգամ ամենափոքր խաղահրապարակը կարող է դառնալ զբաղմունքներով լի վայր, եթե տեղադդրեք ավազի կամ ջրի հետ խաղալու հարմարություններ։


Պատվիրել կատալոգ

Եկեք ստեղծենք էկո խաղահրապարակ

Մեր մոլորակն ավելի ու ավելի շատ խնամք ու հոգածություն է պահանջում։ «Լարս Լաջ»-ը հոգում է այդ մասին՝ կարևորելով ու առաջնահերթ համարելով երեխաների բարօրությունը։

children
care
wood
promo banner
Պատվիրել կամ ներբեռնել   մեր ապրանքատեսակների կատալոգը
wooden playground

Դուք ցանկանո՞ւմ եք անհատական խաղահրապարակ

Մենք նախագծում և ստեղծում ենք ոչ ստանդարտ խաղահրապարակներ։ Կարող եք կապ հաստատել մեզ հետ:

Go to url

yellow leaf
design lab
two little boys
two little girls
callipers

Մենք նախագծում և ստեղծում ենք ոչ ստանդարտ խաղահրապարակներ։ Կարող եք կապ հաստատել մեզ հետ:

Go to url

Նորություններ

Նորությունների ցանկ

Երկիրը մեր պաշտպանության և հարգանքի կարիքն ունի հիմա առավել , քան երբևէ։ Լարս Լաջում մենք հոգում ենք մեր մոլորակի ԱՊԱԳԱՅԻ մասին, քանի որ մեր գերակայությունը երեխաների ներկան և ապագան է։

x

Մեր կայքը կիրառում է քուքիներ գովազդի, վիճակագրության և ֆունկցիոնալության ապահովման նպատակներով: Դրանց շնորհիվ մենք կարող ենք համապատասխանեցնել կայքը ձեր պահանջներին: Դուք կարող եք ընդունել քուքիները կամ անջատել դրանք բրաուզերում՝ ավելորդ տեղեկատվությունից խուսափելու համար: Իմացեք ինչպես անջատել գործիքները. Մեր Գաղտնիության քաղաքականություն